Բիզնես Լայֆսթայլ Մարքեթինգ & ՏՏ

10 պլաններ և գաղափարներ Իլոն Մասկից՝ ներկայի և ապագայի համար

Իլոն Մասկը մեր ժամանակների ամենահայտնի անհատներից մեկն է և ունի բազմաթիվ գաղափարներ և տեսլականներ ապագայի համար: Այս 10-ը ընդամենը մի քանսին են դրանցից:

Իլոն Մասկը անընդհատ բախվում է հակասությունների և քննադատության, սակայն դրանք հետ չեն պահում նրան իր բարձր հեղինակությունն օգտագործել՝ ներկայի և ապագայի վերաբերյալ իր ձայնը հնչելի դարձնելու համար:
Այս 10 գաղափարները ոչ այլ ինչ են, քան լավագույն արտահայտումն իր հիմնական գաղափարների և տեսակետների:

  1. ՄԱՍԿԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳԱՂՈՒԹԱՑՆԵԼ ՄԱՐՍԸ

    Մասկը երբեք չի թաքցրել մարդկությանը միջմոլորակային տեսակ դարձնելու իր նկրտումները: Ըստ Մասկի՝ Մարսի գաղութացումը հիանալի սկիզբ կլինի:
    2017-ի սեպտեմբերին Ադելաիդեում կայացած 28-րդ Միջազգային տիեզերագնացներ կոնգրեսին նա բարձրաձայնեց առաջիկա 5 տարում դեպի Մարս բեռնանավեր ուղարկելու պլաններ մասին:
    Որպես հավելում, նա հույս ունի, որ մարդկությունը մինչև 2024-ը արդեն կբնակեցնի մոլորակը:

  2. ԲԱՅՑ ՄԻՆՉ ԱՅՆՏԵՂ ՀԱՍՆԵԼԸ, ԱՅՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՏԱՔԱՑՆԵԼ



    Իհարկե, մինչև Կարմիր մոլորակը գաղութացնելը, հարկավոր է այն մի փոքր տաքացնել: Ըստ Մասկի՝ ամենապարզ և արագ ձևը մոլորակի բևեռների պայթեցումն է: Հնչում է գիտաֆանտաստիկ ֆիլմերի պես, իհարկե, և պարզվում է՝ ՆԱՍԱ-ին նույնպես խելքին մոտ չեն թվում Մասկի պատկերացումները:

  3. ԻԼՈՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՄԵՌՆԵԼ ՄԱՐՍԻ ՎՐԱ

    Իհարկե, ուզելը այս դեպքում սխալ է ասված, ավելի շուտ՝ կցանկանա ապրել Մարսի վրա՝ մինչև կյանքի վերջը: Բավական ֆանատաստիկ է հնչում:

  4. ԵԿԵՔ ԱՏՐԱԿՑԻՈՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ՖՐԵՄՈՆԹԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ



    Իլոն Մասկը հարցազրույցներից մեկում նշել է, որ ցանկանում է կառուցել ատրակցիոն Տեսլայի գործարանում, քանի որ անձնակազմից շատերն են սիրում ադրենալինով լեցուն այս փորձառնությունը:

  5. ՄԱՍԿԸ ՑԱՆԱԿՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 1124 ԿՄ/Ժ

    Իր Հիպերլուփը Իլոնը նկարագրում է որպես հռթիթի, կոնկորդի և օդային հոկեյի սեղանի խառնուրդ: Նրա նպատակն է ստեղծել այնպիսի տրանսպորտային միջոց, որը գետնի տակ կզարգացնի մինչև 1124 կմ/ժ արագություն: Ներկայումս 2 երթուղիներ կառուցման փուլում են՝ Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի և Նյու Յորքի և Վաշինգթոնի միջև:
    Ավարտից հետո, Հիպերլուփով այս երթուղիները կտևեն ընդամենը 30 րոպե:

  6. ՄԱՍԿԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ



    Իլոնը բացառապես կողմ է միայն ավտոմատացված մեքենաների օգտագործմանը այնքան, որ ապագան պատկերացնում է առանց մարդկանց կողմից կառավարվող մեքենաների:
    Մասկը նշել է, որ հեռավոր ապագայում մարդիկ կհրաժարվեն մեքենա վարելուց՝ վտանգավորության պատճառով

  7. ԻԼՈՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ՄԵԾ ՉԱՓԻ ԼԵԳՈՆԵՐՈՎ

    ԼԵԳՈ-յի մեծ աղյուսներով բնակելի տներ կառուցելու՝ Մասկի տեսլականը հրաշալի լուծում է մատչելի բնակարանների տարածման համար: Այս գաղափարը մի գնդակով երկու նապատաստակ է սպանելու նպատակ ունի, քանի որ առաջարկվում է ԼԵԳՈ-ի աղյուսները պատրաստել Հիպերլուփի համար փորվող թունելների հողով: Այդ ամենով պետք է զբաղվի The Boring Company-ին, որը թարգմանվում է որպես՝ Ձանձրալի ընկերությունը:

  8. ՄԱՍԿԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԸ


    Իլոնը գաղտնի չի պահում նաև իր պլանները տիեզերական ճանապարհորդությունների հետ կապված: Ըստ նրա՝ SpaceX-ը պլաններ ուներ մարդկանց Լուսին ուղարկել 2019-ի ընթացքում: Անգամ արդեն գրանցված ուղևորների ցանկ կա, որը դեռևս պահվում է գաղտնի: Սա հսկա քայլ կլինի տիեզերական ճանապարհորդությունները շուկա բերելու և դրանք մասսայական դարձնելու
    համար:

  9. STARLINK-Ը ԿԱՐՈՂ Է ԻՆՏԵՐՆԵՏ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

    2018-ի փետրվարին Մասկը հայտարարեց, որ հույս ունի կառուցել արբանյակների ցանց Երկրի օրբիտայում՝ երկրագնդի ամենահեռավոր և աղքատ վայրերն անգամ Wi-Fi-ով ապահովելու համար: Ծրագիրը, որը կոչվում է Starlink, նախատեսում է 12000 արբանյակների տեղակայում Երկրի օրբիտայում:
    Չնայած այս գաղափարը շատերին կարող է բավական քէսցենտրիկ և անիրականանալի թվալ, այն հիասքանչ է:

  10. NEURALINK-Ը ԿՄԻԱՁՈՒԼԻ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ

    Իլոնը, որպես Neuralink-ի հիմնադիր անդամ, հույս ունի վերացնել մարդկանց և մեքենաներին բաժանող սահմանները: Հիմնական գաղափարը ամբողջովին մեզ համակարգիչներին միացնելն է: Սա մեզ հնարավորություն կտա ուժեղացնել մեր ճանաչողական կարղությունները՝ համակարգիչների անսահման հնարավորությունների օգնությամբ:
    Ուղեղ-համակարգիչ զուգարդված ինտերֆեյսը ճանաչողական հզորացման համար՝ սկսած հիշողությունը բարելավելու և որոշումներ կայացնելու կարողությունից մինչև Ալցհեյմերի ախտանիշների բացառում:

Related posts

Առողջ քուն և կենսուրախ առավոտ. 10-3-2-1-0 բանաձև

Zara Hovhannisyan

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼ: 2019-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ

Narine Abgaryan

Աշխարհի 5 ամենահարուստ մարդիկ

LikeNews