Բիզնես

Աշխարհի 5 ամենահարուստ մարդիկ

Նրանք աշխարհի ամենահարուստ մարդիկ են և բնականաբար անցել են շատ դժվար ճանապարհ այդ կոչումը կրելու համար։ Այսօր եկեք պարզենք, թե ովքե՞ր են գլխավորում աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ հնգյակը։

1. Ջեֆ Բեզոս

  • Կապիտալ: $112 միլիարդ 
  • Հիմնադիր։ Amazon

1994թ.-ին Բեզոսը հիմնադրեց Amazon.com-ը Սիըթլ նահանգի ավտոտնակներից մեկում։ Իսկզբանե Amazon-ը պետք է լիներ միայն գրքերի օնլայն խանութ, բայց ժամանակի ընթացքում Բեզոսը որոշեց դարձնել այն մեգա օնլայն խանութ։

2. Բիլ Գեյթս

  • Կապիտալ: $90 միլիարդ
  • Համահիմնադիր։ Microsoft

Բիլ Գեյթսը համարվում է Հարվարդի համալսարանից դուրս մնացած ամենահարուստ մարդկանցից մեկը։ Բիլի կապիտալը 2009թ.-ից այսկողմ գրեթե կրկնապատկվել է։

3. Վորեն Բաֆեթ

  • Կապիտալ: $84 միլիարդ
  • 20-րդ դարի լավագույն ներդնողը

Բաֆեթը համարվում է 20-րդ դարի ամենահայտնի և հաջողակ ներդրումներ կատարած անձանցից մեկը, ով 1962թ-ին գնել էր բաժնետոմսեր Berkshire Hathaway տեքստիլ ընկերությունից։ Այս պահին ընկերությունը կես տրիլիոն դոլար արժե։

4. Բերնարդ Արնալթ

  • Հիմնադիր։ LVMH
  • Կապիտալ: $72 միլիարդ

Ծնունդով Ֆրանսիացի Բերնարդին է պատկանում աշխարհի լաքշրի ոճի ամենամեծ բրենդները, ինչպիսիք են Louis Vuitton, Hennessey, Bulgari, Marc Jacobs, Dior, Sephora և այլոք։

5. Մարկ Ցուկերբերգ

  • Համահիմնադիր։ Facebook
  • Կապիտալ: $71 միլիարդ

Մարկն էլ համարվում է Հարվարդի համալսարանի երկրորդ անձը, ով դուրս է մնացել այնտեղից և դարձել միլիարդատեր։ Facebook-ը, որը հայտարարել էր IPO 2012թ.-ին, ուներ ամսական երկու միլիարդից ավել ակտիվ օգտատեր 2018թ.-ի վերջերին։

Related posts

10 պլաններ և գաղափարներ Իլոն Մասկից՝ ներկայի և ապագայի համար

Narine Abgaryan