Բիզնես

Աշխարհի ամենահարուստ հայերը

Նշանավոր ու հարուստ, ահա թե մարդկանց որ տեսակն է մնում պատմության մեջ։

Ներկայացնում ենք աշխարհով մեկ սփռված ամենահարուստ հայերին, որոնք, գտնվելով իրենց հայրենիքից հեռու, կարողացել են հասնել բարձունքների և կուտակել ահռելի կարողություններ։

Սերգեյ Գալիցկի (Հարությունյան)

Կարողությունը՝ 6,4 մլրդ դոլար․

Ռուսական միջավայրում մեծացած Սերգեյը թեև չի խոսում հայերեն, սակայն հպարտ է իր հայկական արմատներով։ Գալիցկին հանդիսանում է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահը։ Նրան է պատկանում ռուսական խոշորագույն Magnit ընկերությունը։

Իր կարիերան բիզնեսմենը սկսել է Կրասնոդարում փոքրիկ խանութ բացելով: Ներկայումս նրան պատկանող սուպերմարկետների ցանցը իր մեջ ներառում է 5000 խանութ և աշխատանքով է ապահովում ավելի քան 200 000 մարդու։

Սամվել Կարապետյան

 Կարողությունը՝ 3,8 մլրդ դոլար․

Ռուսաստանաբնակ մյուս միլիարդատերերից է Սամվել Կարապետյանը։ Նա  ապրել և սովորել է Հայաստանում և ավելի ուշ տեղափոխվել Ռուսաստան՝ սկսելով իր բիզնես կարիերան։

Ներկայումս նրան է պատկանում  Հայաստանում և Ռուսաստանում գործող խոշորագույն Tashir Group ընկերությունը։ Իր ընկերությունը նա անվանակոչել է Լոռու մարզում գտնվող ծննդավայրի պատվին։ Tashir Group-ն իր մեջ ներառում է 200 ընկերություն, հիմնականում տնտեսության ոլորտում։

Սամվել Կարապետյանն ունի դոկտորական աստիճան և հանդիսանում է շուրջ 30 գիտական աշխատության հեղինակ։

էդուարդո էռնեկյան

 Կարողությունը՝ 1,9 մլրդ դոլար

Էդուարդո Էռնեկյանը համարվում է Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրան է պատկանում է Corporation America ընկերությունը, որը գործունեություն է ծավալում ավիափոխադրումների, գյուղատնտեսության  և էներգետիկայի ոլորտում։

Էդուարդոն ծնվել է Արգենտինայում՝ հայկական ներգաղթյալների ընտանիքում։ Հենց նրա շնարհիվ է , Zvartnots International Airport-ը հասել համաշխարհային մակարդակի։

Դանիլ Խաչատուրով

Կարողությունը՝ 1,9 մլրդ․ դոլար

Աշխատասեր և երիտասարդ բիզնեսմեն Դանիլ Խաչատուրովը բացի աշխարհի ամենահարուստ հայերից մեկը լինելուց, շատերի համար հանդիսանում է ոգեշնչման և մոտիվացիայի աղբյուր։ Խաչատուրովը այնքան էլ չի սիրում խոսել իր մասին։ Թեև Հայաստանում նրա մասին շատերը չգիտեն, սակայն նա Մոսկվայում բավականին հայտնի է։

Սերգեյ Սարկիսով

Կարողությունը՝ 2,4 մլրդ դոլար

Սերգեյ Սարկիսովը Ռուսաստանում գործունեություն ծավալող բիզնեսմեն է։ Նա համարվում է աշխարհի ամենահարուստ հայերից մեկը։ Սարկիսովը Ռուսաստանում հայտնի RESO-Garantia ընկերության հիմնադիրն է։ Նրա եղբայր Նիկոլայ Սարկիսովը նույնպես հաջողակ բիզնեսմեն է։

Նիկոլայ Սարկիսով

Նիկոլայ Սարկիսովը Սերգեյ Սարկիսովի կրտսեր եղբայրն է։ Նա իր բիզնես կարիերան սկսել է 1990-ականներին՝ զբաղվելով մետաղի վաճառքներով և դրա ներմուծմամբ։ Իր բիզնես կարիերան նա սկսել է եղբոր հետ։ Նրա բիզնեսը շատ արագ է զարգացել։ Այսօր Սարկիսով եղբայները հաջողակ բիզնեսմեններ են։

Օլեգ Մկրտրչյան

Օլեգ Մկրտչյանը ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Գործարարը  սիրում է ներդրումներ անել այս սպորտաձևում։ Նրա անունը շատ հաճախ է ասոցացվում ֆուտբոլի հետ։ Մկրտչյանը ֆինանսավորում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի բազմաթիվ ֆուտբոլային ակումբների։ Նա հանդիսանում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի բաժնետեր։

Վաչե Մանուկյան

Վաչե Մանուկյանը բրիտանահայ գործարար է, աշխարհի ամենազդեցիկ մարդկանցից մեկը։ Նրան է պատկանում Լոնդոնի կենտրոնում գտնվող  Royal Adelphi Hotel of London հյուրանոցը։

Բացի շատ հարուստ և հաջողակ լինելուց, նա նաև զբաղվում է բարեգործությամբ։ Նրա շնորհիվ 1700 հայ ուսանող հնարավորություն են ստանում կրթվել արտերկրում և իրենց կուտակած գիտելիքները ծառայեցնել հայրենիքին։ Մանուկյանի ֆինանսավորմամբ բարեկարգվել է 4 դպրոց և բազմաթիվ եկեղեցիներ։

Ալբերտ Ավդոլյան

Ռուսաստանաբնակ հարուստ գործարար Ալբերտ Ավդոլյանը սիրում է շքեղություն։  Հայազգի գործարարը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Նա գործունեություն է ծավալում հեռուստատեսության ոլորտում։ Նրան է պատկանում  WiMAX ընկերությունները։ Իր հիմնական ժամանակը նա անցկացնում է Բեվերլի Հիլզում գտնվող իր տարածքում, որը  գնել է19 մլրդ․ դոլարով։

Ռուսաստանաբնակ հարուստ գործարար Ալբերտ Ավդոլյանը սիրում է շքեղություն։  Հայազգի գործարարը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Նա գործունեություն է ծավալում հեռուստատեսության ոլորտում։ Նրան է պատկանում  WiMAX ընկերությունները։ Իր հիմնական ժամանակը նա անցկացնում է Բեվերլի Հիլզում գտնվող իր տարածքում, որը  գնել է19 մլրդ․ դոլարով։

Ռուբեն Վարդանյան

Հայաստանի զարգացման մեջ իր մեծ ներդրումն ունի նաև գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը։ Նա ռուսական հայտնի Troika Dialog-ի բաժնետեր է։ Ռուբեն Վարդանյանը Aurora Prize-ի համահեղինակ է, որի նպատակը Հայոց Մեծ Եղեռնի մասին աշխարհին իրազեկելն է։ Վարդանյանն իր ընտանիքի հետ միասին մեծ ներդրումներ է անում կրթական ոլորտում։

Նա նաև համարվում է Idea Foundation-ի և Դիլիջանի դպրոցի հիմնադիր։ Ռուսաստանում գտնվող Skolkovo Institute of Science and Technology -ի հիմնադիրը նույնպես հենց նա է։

Related posts

Աշխարհի 5 ամենահարուստ մարդիկ

LikeNews

10 պլաններ և գաղափարներ Իլոն Մասկից՝ ներկայի և ապագայի համար

Narine Abgaryan