Սնունդ & Խմիչքներ

Երևանի Top 6 Fast Food կետերը

Համեղ ավանդական խոհանոց ունեցող և համեղ սնվել սիրող հայերի կյանքում անմասն չէ նաև ոչ այնքան ավանդական, ոչ այնքան օրգանիկ, բայց շատ համեղ և հյութալի արագ սնունդը, կամ, որ ավելի հայտնի է՝ ֆասթ ֆուդը:

Մինչ McDonalds-ը գրավում էր աշխարհի ամենամեծ քաղաքների բնակչության սրտերը, մեր փոքրիկ Երևանում 1998 թվականից սկսեց գործել Թումանյանի հայտնի շաուրման, որը դարձավ հայկական իրականության առաջին արագ սննդի կետը՝ հետագայում ընդարձակվելով և դառնալով լայն ցանց: Թումանյանի շաուրմային հաջորդեց երևանցիների մյուս սիրելի սննդի կետը՝ Արտաշի մոտ-ը կամ Արտաշնոցը, որը բացվելով 2000թ-ին՝ մինչ օրս շարունակում է վայելել ամենահամեղ խորովածի և շաուրմայի կետի տիտղոսը: 

Որքան էլ արագ սննդի տեղական ռեստորանները սիրված լինեին բնակչության կողմից, այնուամենայնիվ, բուրգերները, սենդվիչները և պիցցան մտան հայկական շուկա և շատ կարճ ժամանակահատվածում դարձան առօրյա սննդի անբաժան և ամենահամեղ մասը: 

Մենք առանձնացրել ենք երևանյան ֆասթֆուդի այն ռեստորանները, որտեղ կարելի է արագ և համեղ ճաշակել տարբեր խոհանոցների լավագույն կերակրատեսակները:

1. PASTRAMI

Թումանյան և Մաշտոց փողոցների հատման վայրում գտնվող Փասթրամի սենդվիչ և բորգեր ռեստորանում կարող եք ճաշակել բարձրորակ անգուսի մսից պատրաստված ամերիկյան աշխարհահռչակ փասթրամի սենդվիչները և փուլդ փորք բուրգերները: Որքան էլ ֆասթ ֆուդ և բուսակեր բառերը թվան հակառակ հասկացություններ, ի ուրախություն բուսակերների՝ Փասթրամին իր համեղ ճաշացանկում առաջարկում է նաև վեջի բուրգեր:

2. KFC 

ԿՖՍ-ն, կամ անգլերենից թարգմանաբար Կենտուկյան տապակած հավ նշանակող արագ սննդի վայրը իր ցանցի ծավալներով երկրորդն է ամբողջ է աշխարհում՝ զիջելով միայն ՄաքԴոնալդսին: ԿՖՍ-ում կարող եք վայելել իրենց հայտնի սենդվիչները, թվիսթերները և բուրգերները միջին շուկայական գներով, իսկ սննդի կետերի լայն ցանցը հասանելիության մեծ հնարավորություն է ստեղծում քաղաքի տարբեր վայրերում:

3.Black Angus 

Շատերին սխալմամբ կարող է թվալ, որ բուրգերների բաղադրության պարզությունը ենթադրում է դրանց համերի նույնություն բոլոր խոհարարների ճաշացանկում։ Սակայն անգուսի մսով պատրաստված բուրգերների համար «Սև Անգուսը» միանշանակ կդառնա ձեր ամենասիրելի վայրերից մեկը։ Բուրգերներից զատ այստեղ կարող եք ճաշակել համեղ ֆրիներ, տապակած մոցառելլայի ձողիկներ և, իհարկե, պիցցա:

4. PITSTOP

Սիրիահայերի խոհարարական վարպետության մասին խոսում են ամբողջ երևանում, և խոսքը ոչ միայն արևելյան խոհանոցի մասին է, այլ նաև, ինչու ոչ, ֆասթ ֆուդի։ Պուշկին փողոցում գտնվող PITSTOP-ը, չնայած փոքր մակերեսին, առաջարկում է արագ սննդի լայն տեսականի, որոնց ախորժելի տեսքն ու համը ձեզ կդարձնեն ՊԻԹՍտոպի հավատարիմ հաճախորդներից մեկը։ Դե իսկ մատչելի գները հիանալի պայման են ամենօրյա լանչը այնտեղ վայելելու կամ պատվիրելու համար։

5. Black Star Burger

Վերջին շրջանում մեծ բում արած և գրեթե միշտ ազատ սեղաններ չունեցող Բլեք Սթար բուրգերների հետ ասոցացվող առաջին բառերն են` հյութալի, ախորժալի, համեղ, հետևաբար, որակը համապատասխանում է արժեքին։ Դե իսկ սրահի կոլորիտն ու աշխատելաոճը կառանձնացեք մյուս վայրերից, եթե մանավանդ ռեփի կամ հիփ հոփի սիրահար եք։ Բլեք Սթար բուրգերները կարող եք վայելել Աբովյան փողոցում գտնվող համանուն ռեստորանում։

6. Mr Gyros

Որքան էլ հունական Գիռոսները նորույթ էին հայաստանյան շուկայում, դրանք շատ արագ դարձան երևանցիների սիրելի ուտեստներից մեկը։ Պիտա հացը և պանրային սոուսները ախորժելի համ են պարգևում գիռոսներին` նրանց դարձնելով մեր սիրելի շաուրմաների գլխավոր մրցակիցները։ Գների և տեղաբաշխման մատչելիությունը հասանելիություն են ապահովում քաղաքի տարբեր կետերում։

Հուսով ենք` կարողացանք օգնել կողմնորոշվել, թե վաղը ուր գնալ լանչի 🙂