Լայֆսթայլ Մշակույթ

Ինչ նվիրել ընկերուհուն աշնանը

Աշունը համարվում է բոլոր ռոմանտիկների ամենասիրելի եղանակը: Դեղին թափվող տերևներ, թույլ արև, հաճախակի կրկնվող անձրևներ ու տաք հագուստ. թվում է՝ այլևս ոչինչ անհրաժեշտ չէ միջավայրը ավելի հարմարավետ դարձնելու համար, սակայն մի քանի հավելյալ պարաաները ավելորդ չեն լինի:
Քանի որ ընկերուհիներին նվերներ մատուցելու համար առանձնահատուկ առիթներ պետք չեն, ապա աշնանային թեմատիկայով նվերները հրաշալի լրացում կլինեն բնության ստեղծած ռոմանտիկ միջավայրին, իսկ մենք կօգնենք նվերների ընտրության հարցում։

1.Սպա խնամքի տուփ

Գեղեցիկ ու խնամված մարմինը կանանց բնորոշող ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է, հետևաբար նրանք սիրում են ցանկացած անուշահոտ, որակյալ և փափկեցնող խնամքի կոսմետիկ միջոցներ, մանավանդ աշնանը, երբ տաք լոգանքները դառնում են օրվա անբաժանելի և ամենասիրելի պահերից մեկը։

2. LED String լույսեր

Որքան մոտենում են Ամանորն ու Սբ Ծնունդը, այնքան ավելի անհամբեր ենք սկսում սպասել լուսային զարդարանքներին, որոնք բոլորովին պարտադիր չէ օգտագործել միայն դրսում, քանի որ ցանկացած միջավայր նրանք կարող են վերածել հեքիաթային դրվագների: Այժմ այնքան է տարածվել լույսերի հանդեպ սերն ու հետաքրքրությունը, որ դրանք կարող եք գտնել տարբեր դիզայններով՝ սկսած հասարակ լամպիկներից, մինչև արքահախնձոր, թռչուններ, կակտուսներ և այլն:
Չնայած ցանկացած վայրում դրանք կարող եք ձեռք բերել շատ մատչելի արժեքով, տոնական լույսերը հրաշալի նվեր են միջավայրը գեղեցկացնել սիրող աղջիկների համար:

3. Անուշահամ թեյերի հավաքածու

Աշունը հատկապես սիրում են տաք թեյի սիրահարները, երբ բացի տաքանալուց միաժամանակ վայելում ես անուշահոտ բույրը և համը: Իհարկե, եթե պատրաստվում եք թեյ նվիրել, այն անպայման պետք է ունենա գեղեցիկ և թեմատիկ փաթեթավորում: Սակայն հարկավոր չէ շատ մտահոգվել այս հարցով, փոխարենը կարող եք տուփի մեջ ավելացնել այլ պարագաներ: Օրինակ, մեղրը սովորաբար հիանալի ընտրություն է: Դուք կարող եք թեյերի հետ մեկտեղ տուփում մատուցել մեղր՝ փոքրիկ տարրաներով:

4. Թերմո բաժակներ

Զբաղված աշխատանքային կամ ուսումնական գրաֆիկ ունեցող աղջիկները հաճախ ժամանակ չեն ունենում տաք թեյի կամ սուրճի ընդմիջումների, ուստի ավելի հարմար է, երբ դրանք վերցնում են իրենց հետ: Թերմոսները, Թերմո բաժակները հիանալի ընտրություն են այս պարագայում: Բացի այդ, թերմոսները և բաժակները աչքի են ընկնում դիզայնի և ձևերի բազմազանությամբ, որը հնարավորություն կտա ընտրել այն բաժակները, որոնք կհամապատասխանեն ձեր ընկերուհու նախասիրություններին:

5. Զարդատուփ

Զարդեր ստանալ սիրում են բոլոր աղջիկները, սակայն միշտ չէ, որ զարդը ամենաօրիգինալ նվերն է: Շատ չհեռանալով զարդերից՝ առաջարկում ենք նվիրել զարդատուփ, որը կարող է լինել թեմատիկ, փորագրված, կամ ուղղակի ունիվերսալ՝ ցանկացած տեսակի զարդեր պահելու համար:

6. Վինիլից պատրաստված պատի ժամացույց

Վինիլը ռետրոյի, վինտաժի նոստալջիկ աշխարհ տանող զգացողությունների լավագույն միջոցներից է: Չնայած այսօր բավական դժվար է գտնել վինիլային ձայնարկիչներ, ամեն դեպքում վինիլների հանդեպ սերը դրանից չի մարել, և մարդիկ սկսել են մտածել վինիլները առօրյայում օգտագործելու այլ եղանակներ: Վինիլներից պատրաստված, տարբեր թեմատիկ դիզայններով ժամացույցները հրաշալի նվեր են ցանկացած առիթով: Դրանք այնքան գեղեցիկ են, որ ամենասնահավատ մարդկանց անգամ մոռացնել կտան ժամացույց չնվիրելու մասին առասպելները:

7. Dreamcatcher

Dreamcatcher, որը հայերեն կարելի է թարգմանել որպես երազ բռնող, ծագել է օջիբվեների կողմից, իսկ ավելի ուշ յուրացվել է հարևան այլ ազգերի կողմից մշակույթների ձուլման կամ միջամուսնությունների և առևտրի միջոցով։ Այն ի սկզբանե նշանակել է «սարդի բույն», ձեռագործ առարկա է՝ հիմնված ուռենու ճյուղից պատրաստած օղակի վրա, որի վրա հյուսված է թույլ ցանց կամ գործվածք։ Այնուհետև երազ բռնողը զարդարվում է սուրբ համարվող տարրերով, ինչպիսիք են բմբուլներն ու ուլունքները։
Օջիբվեները երազ բռնողի ծագման հետ կապված մի ավանդույթ ունեն։ Հեքիաթասացները պատմում են, որ մի Սարդ-Կնոջ մասին, ով հոգ էր տանում այդ երկրի վրա գտնվող մարդկանց և երեխաների մասին։ Վերջապես օջիբվե ժողովուրդը տարածվեց Հյուսիսային Ամերիկայի տարբեր անկյուններ և Սարդ-Կնոջ համար այլևս դժվար էր հասնել բոլոր երեխաներին։ Ուստի մայրիկներն ու տատիկները գործում էին կախարդական գործվածքներ՝ օգտագործելով ուռենու ճյուղից պատրաստված օղակներ և ջիլ կամ բույսերից պատրաստված պարաններ :
Պատրաստված երազ բռնողները, որոնք կախվում են մահճակալի վերևում, օգտագործվում են, որպես թալիսման, որպեսզի մարդկանց, հատկապես երեխաներին պաշտպանեն գիշերային մղձավանջներից։
Միայն լավ երազները կարող են մաքրվելով անցնել դրանց միջով․ վատ երազները կմնան ցանցի մեջ՝ անհետանալով լույսը բացվելու հետ:

Related posts

Այս Շաբաթվա Music Event-ները | Ու՞ր Գնալ Այս Weekend-ին

Zara Hovhannisyan

ՆՈՐ APP-ԵՐ՝ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍԸ ԹԱՐՄԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Narine Abgaryan

10 պլաններ և գաղափարներ Իլոն Մասկից՝ ներկայի և ապագայի համար

Narine Abgaryan