Լայֆսթայլ

Ի՞նչ նվիրել 2019-ին: Օրիգինալ նվերներ յուրաքանչյուրի համար

Նվերներ նվիրել և ստանալ սիրում են բոլորը. սակայն գիտնականները բացահայտել են, որ նվերներ տալիս մարդկանց մոտ բավարարվածությունը, հաճույքի զգացողությունը ավելի երկար է ձգվում, քան դրանք ստանալիս: Ժամանակակից գիտությունը ավելի հեռուն է գնացել հասարակ փիլիսոփայական սահմանումներից, և այժմ կարելի է գտնել բազմաթիվ գիտական հետազոտություններ, թե ինչու նվերներ տալ և ինչպես դրանք ճիշտ ընտրել: Մտերիմների համար նվերներ ընտրելիս մենք ձգտում ենք ձեռք բերել ավելի էքսկլյուզիվ և առանձնահատուկ բան, մինչդեռ ինքներս երջանկանում ենք անգամ հասարակ և պրակտիկ նվերներից: Հասարկության մեջ տարածված սխալ կարծիք կա, որ թանկարժեք նվերները ավելի բարձր են գնահատվում, սակայն իրականությունն այն է, որ նվերի գինը ոչնչով չի առնչվում նրա թողած տպավորության հետ: Կիսվելու և նվիրելու կարողությունը ուղիղ ճանապարհ է դեպի երջանկություն. սա արդեն ունի նաև իր գիտական հիմնավորումները:

Ահա մի քանի մատչելի և օրիգինալ նվերային գաղափարներ, որոնք ձեզ կօգնեն այդ դժվարին ընտրության հարցում:

  1. ՖՈՏՈԱՊԱՐԱՏ FUJIFILM INSTAX MINI9

Վինտաժը վերադառնում է նորաձևություն: Բոլորի կողմից սիրված Փոլարոիդները արդեն կարող եք ունենալ խաղալիք հիշեցնող ինստաքսների տեսքով: Դրանք կատարյալ նվեր են ոճային մարդկանց համար, ովքեր սիրում են լուսանկարվել և պահպանել ամենակարևոր ակնթարթները: Instax mini9՝ իր աքսեսուարներով կարող եք պատվիրել հետևյալ հղմամբ –  https://amzn.to/2k83ftr ($92,95):

2. ԽԵԼԱՑԻ ԹԵՎՆՈՑ XIAOMI MI BAND 4

Կյանքի արագ ռիթմը, նորագույն տեխնոլոգիաների զարգացումը և տեխնոնորաձևությունը սկսել են թելադրել նոր տենդեցներ, որոնց շնորհիվ խելացի սարքավորումները դարձել են մեր առօրյայի մի մասը և արագացնում են մի շարք գործառույթներ: Վերջին տարիներին տեխնիկայի աշխարհում մեծ բում արած Xiaomi-ն արդեն հասցրել է ձեռք բերել մատչելի և որակյալ արտադրանքի համբավը, ինչը հնարավորություն է տալիս երկրպագուներին պարբերաբար անակնկալներ մատուցել՝ սիրելի սարքերի տեսքով: Մի Բենդ 4 ֆիթնես թևնոցը, որը նաև ժամացույց է և ունի մի շարք այլ գործառույթներ կարող եք նվիրել ցանկացած առիթով, յուրաքանչյուր տարիքի և սեռի մարդկանց: Այն կարող եք գնել հետևյալ հղմամբ – https://bit.ly/2lKS0ay (22.000 դրամ)

3. ՀԻՆ ԳՐՔԻ ՀՈՏՈՎ ՄՈՄԵՐ

Սա իսկական անակնկալ է հարմարավետ միջավայր, տաք թեյ և ծածկոց, և իհարկե, կարդալ սիրող ընկերների համար: Բոլոր գրքամոլները սիրում են գրադարանների բույրը, բայց գիտե՞ք արդյոք, թե որտեղից է գալիս այդ բույրը: Այն անուշահոտ նյութերի, հին թղթի և կաշվի համադրություն է:
Bookshop Café հոտավետ մոմերը կարող եք գնել այս հղումով – https://bit.ly/2kcDCrs ($4)

4. ԳՐՔԻ ՏԵՍՔՈՎ ԼԱՄՊ

Անուշատ գրքի բույրով լցված սենյակը ավելի կոլորիտային դարձնելու համար կարելի է ավելացնել գրքի տեսքով լամպերը: Վերջիններս շատ տարածված են բազմաթիվ խանութներում, ինչը ձեզ ընտրության լայն հնարավորություններ է տալիս:
Լամպը, որ պատկերված է նկարում, կարող եք գնել հետևյալ հղումով – https://amzn.to/2lEOmiK ($18.99)

5. MARSHALL STANMORE BLUETOOTH SPEAKER

Թրենդները սոցցանցերում տարածվում են քամու արագությամբ:
Ինչպես ասում են՝ լավագույն նորը մոռացված հինն է, իսկ ռետրոն միշտ է նորաձևության ամենապահանջված ուղղություններից մեկը եղել: Ռետրոյի սիրահարներին կարող եք նվիրել վինտաժային դիզայնով անլար ձայնարկիչները, որոնք թույլ կտան սիրելի երաժշտությունը վայելել սիրելի մթնոլորտում: Այն կարող եք պատվիրել այս հղմամբ։

6. ԿՏՈՐԵ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ. TOTE BAG

Ի սկզբանե այս պայուսակները ստեղծվեցին պոլիէթիլենային տոպրակներին էկո տարբերակով փոխարինելու համար: Այնուհետև կտորը սկսվեց օգտագործվել որպես կտավ՝ գեղեցիկ մտքերի, պատկերների և գաղափարների տարածման համար: Այժմ շատ կհանդիպեք փողոցում զբոսնող աղջիկների՝ ովքեր կաշվե պայուսակները նախընտրում են փոխարինել ավելի ոճային էկոպայուսակներով:
Ամազոնում կարող եք գտնել tote bag-երի լայն տեսականի- https://amzn.to/2k8jJSe

7. ՆՈԹԱՏԵՏՐԵՐ՝ ՏԱՐԲԵՐ ՊՐԻՆՏՆԵՐՈՎ

Նոթատետրերը այն եզակի իրերից են, որ սիրում ենք նվիրել ոչ միայն ուրիշներին, այլև՝ ինքներս մեզ: Այն հնարավորություն է տալիս պրինտի լայն ընտրության, որում կարող եք կողմնորոշվել՝ հաշվի առնելով դիմացինի նախասիրությունները: Այժմ շատ տարածված են առասպելական միաեղջյուրի պատկերով նոթատետրերը. դրանց լայն տեսականի կարող եք գտնել հետևյալ հղումով – https://bit.ly/2lGkemY (սկսած 1570 դրամից)

8. ՔՆԻ ԴԻՄԱԿ

Քնի սիրահար ձեր ընկերներին կարող եք նվիրել աչքերի դիմակներ՝ տարբեր գրություններով: Ընդհանրապես, հետաքրքիր պրինտները և գրվածքները կարող են առանձնահատուկ դարձնել անգամ ամենահասարակ պարագաները:
Այս հումորային գրությամբ դիմակը կարող եք գնել հետևյալ հղումով – https://bit.ly/2lDoXpv (2520 դրամ)

9. ԴՌԱՆ ՎԱՀԱՆԱԿ

Հյուրընկալ մարդկանց համար կարող եք ընտրել սենյակների դռան գրություններից որևէ մեկը: Դրանք կարող են հիմնված լինել սիրելի գրքերի, ֆիլմերի վրա, կամ ուղղակի՝ ունենալ հումորային բնույթ:
Նմանատիպ վահանակ կարող եք գտնել հետևյալ հղումով – https://bit.ly/2lMou4d (2050 դրամ)

Related posts

Ինչ նվիրել ընկերուհուն աշնանը

Narine Abgaryan

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼ: 2019-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ

Narine Abgaryan

7 ամենաանսովոր հյուրանոցներն աշխարհում

Narine Abgaryan