Լայֆսթայլ Մարքեթինգ & ՏՏ

Լուսանկարները մշակելու լավագույն app-երը

Պատահում է, որ անգամ մի քանի անգամ լուսանկարելիս դարձյալ ցանկալի արդյունքը չենք կարողանում ստանալ. մեզ չեն գոհացնում լույսն ու ստվերը, չափերը, գունային գամման, պայծառությունը և այլն: Այս դեպքում օգնության են գալիս լուսանկարները վերամշակելու հավելվածները և առաջարկում բազմաթիվ ֆունկցիաներ, որոնք թույլ կտան ամենահասարակ պատկերից անգամ ստանալ ձեր ցանկացած լուսանկարը:
Բազմաթիվ սոցիալական ցանցեր իրենց ինտերֆեյսում արդեն ներառում են photo editor-ներ, բայց եթե ցանկանում եք ավելի վառ և տարբերվող լուծումներ, կարող եք առաջնորդվել մեր կազմած՝ լուսանկարներ վերամշակելու լավագույն հավելվածներով:

1.Photoshop Express

Պարզ և մինիմալիստական ինտերֆեյսով Photoshop Express-ը հրաշալի հավելված է լուսանկարների արագ, հեշտ և էֆեկտիվ մշակման համար: Այն ունի բոլոր կարևեր ֆունկցաիները, ինչպիսին են չափերի փոփոխումը, շրջումը, նկարների համադրումը և այլն: Սակայն ավելի գրավիչ են Photoshop express-ի գունային վերամշակման գործիքները, շրջանակները և որոշ ավելի բարդ գործիքներ, ինչպիսին է image Rendering Engine-ը, որը թույլ է տալիս աշխատել ավելի ավելի մեծ չափի ֆայլերի հետ, օրինակ՝ պանորամային լուսանկարների:

Հավելվածը անվճար է և զերծ է գովազդներից, ավելին, այն հնարավորություն է տալիս պատրաստի լուսանկարները տարածել Ֆեյսբուքում, Թվիթերում և այլ սոցիալական ցանցերում:

2. PicsArt Photo Studio

Ավելի քան 100 միլիոն ներբեռնումներով՝ PicArt-ը դարձել է 2019-ի ֆավորտներից մեկը լուսանկարների վերամշակման հավելվածների շրջանում: Պատճառներից մեկը, որ PicsArt-ը այսքան սիրված և պահանջված է օգտատերերի կողմից, նրա լայնածավալ հնարավորություններն են, որոնք կարող եք կիրառել ձեր երազած լուսանկարը ստանալու համար: Նման հնարավորությունների թվում շատ սիրված են սթիքերները, սքեթչերը, կոլաժները, նկարչությունը և այլն: Հավելվածը անվճար է՝ որոշ վճարովի ֆունկցիաներով, սակայն պետք է հաշտվել բազմաթիվ գովազդների հետ: Վերջում հպարտությամբ կարող ենք հավելել, որ PicsArt-ը հայկական ընկերություն է:

3. Snapseed

Snapseed-ը լուսանկարների վերամշակման հզորագույն Անդրոիդ հավելված է՝ ստեղծված Google-ի կողմից, որն ունի բավական հարուստ գործիքային արսենալ և անսահման հնարավորություններ: Այն PlayStore-ում հասանելի է անվճար և, կրկին, զերծ է գովազդներից: User-friendly ինտերֆեյսը թույլ է տալիս հեշտորեն գիրառել բոլոր գործիքները. ուղղակի հպվեք էկրանին և ընտրեք ձեր ցանկացած ֆայլը:
Բացի 29 տարբեր գործիքները, Snapseed-ը ունի նաև պատրաստի ֆիլտրեր՝ ձեր լուսանկարի գունային գամման և ոճը փոփոխելու համար: Մշակումից հետո լուսանկարը հեշտորեն կարող եք պահպանել հեռախոսում կամ տարածել այլ հավելվածների միջոցով:

4. VSCO cam

VSCO-ն կատարյալ հավելված է iOS կամ Android օգտատերերի համար, ովքեր ցանկանում են իրենց լուսանկարները նմանեցնել վինտաժային ժապավենի: Դուք կարող եք ընտրել անվճար ֆիլտրերի հավաքածուից կամ գնել հատուկ թեմատիկ ֆիլտրերի ընդարձակ ցանկից: Անկախ ձեր ընտրած ֆիլտրից՝ գործիքների միջոցով կարող եք փոփոխել, կարգավորել պայծառությունը, լույսն ու ստվերը կամ պայծառությունը:
Vsco-ի առավելություններից մեկն այն է, որ այն ունի առանձին օնլայն համայնք, որտեղ կարող եք հետևել այլ օգտատերերի՝ աշխարհի բոլոր ծայրերից:

5. Nebi

Երբ տարատեսակ գործիքներով և ֆիլտրերով արդեն մշակել եք լուսանկերը, սակայն, այնուամենայնիվ, այն կատարելապես չի համապատասխանում ձեր պատկերացրածին, ապա հարկավոր է ավելացնել Nebi-ի մաշվածության էֆֆեկտը: Եթե հին, մաշված լուսանկարները ձեր ֆավորիտն են, ապա Nebi-ի յուրահատուկ վինտաժային ոճերի համադրությամբ ցանկացած լուսանկար կարող եք ուղարկել մի քանի տասնամյակ անցյալ:
Nebi-ն չունի գործիքներ, սակայն պարզ ինտերֆեյսը թույլ է տալիս թե՛ վճարովի, թե՛ անվճար էֆեկտներով ստանալ ցանկալի արդյունքը:

Related posts

Ինչ նվիրել ընկերուհուն աշնանը

Narine Abgaryan

15 դասական ֆիլմ՝ աշնանային կինոդիտման համար

Narine Abgaryan

Այս Շաբաթվա Music Event-ները | Ու՞ր Գնալ Այս Weekend-ին

Zara Hovhannisyan