Լայֆսթայլ Կրթություն Մշակույթ

15 դասական ֆիլմ՝ աշնանային կինոդիտման համար

Մեր կարծիքով, երբ տերևները սկսում են թափվել և օդը լցվում է աշնանային բույրերով, լավագույն ժամանակն է տաք ծածկոցով փաթաթվելու, աշնանային սիրելի ըմպելիքը վերցնելու և դասական ֆիլմ դիտելու համար։ Անկախ նրանից՝ դուք փնտրում եք սեր, ծիծաղ, կամ մի բան, որը ամբողջ ընտանիքին կզբաղեցնի, մենք հավաքել ենք երբևէ աշնանը նկարահանված ամենանշանակալից ֆիլմերը՝ սկսած ֆուտբոլից, մինչև ավագ դպրոցական լեցուն կյանք և արձակուրդային ռոմանսներ։

1․ ՄԵՌԱԾ ՊՈԵՏՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տարին – 1989
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Հետ՝ դեպի դպրոց․ խարիզմատիկ ուսուցիչներ, դպրոցական համազգեստ։
Ռեժիսոր – Փիթեր Ուեիր
Հայտնի խոսքեր – Ինչ էլ որ քեզ ասեն, բառերը և գաղափարները կարող են փոխել աշխարհը։

2. ԵՐԲ ՀԱՐՐԻՆ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԱԼԼԻԻՆ

Տարին – 1989
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Աշնանային զբոսանքներ՝ Կենտրոնական զբոսայգում, թափվող տերևների տակ, Մեգ Ռայանի գլխարկներն ու վառ հագուստները։
Ռեժիսոր – Ռոբ Ռեյներ
Հայտնի խոսքեր – Ես եկա այստեղ այսօր, որովհետև երբ դու հասկանում ես, որ ցանկանում ես կյանքիդ մնացած օրերն անցկացնել մեկի հետ, ուզում ես, որ կյանքիդ մնացած օրերը սկսեն որքան հնարավոր է շուտ։

3․ ՖԱՆՏԱՍՏԻԿ ՊՐՆ․ ԱՂՎԵՍ

Տարին – 2009
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Տոնակատարությունները, ընտանիքն ու ընկերները և իհարկե, Վես Անդրեսոնի ձեռագիրը՝ աշնանային գունապնակի տեսքով։
Ռեժիսոր – Վես Անդերսոն
Հայտնի խոսքեր – Մենք բոլորս տարբեր ենք։ Հատկապես նա։ Բայց դրանում ինչ-որ ֆանտաստիկ բան կա, այնպես չէ՞։

4․ ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ

Տարին – 1992
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – ֆերրարիով զբոսանք Նյու Յորքի փողոցներում։ Ընթրիք Կենտրոնական զբոսայգում գտնվող Oak Park-ում։ Երախտագիտության տոն։
Ռեժիսոր – Մարտին Բրեստ
Հայտնի խոսքեր – Վուա՜հ։

5․ ՍԲ ԷԼՄՈՅԻ ԿՐԱԿԸ

Տարին – 1985
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Մեքենայով զբոսանք թափվող տերևների ներքո, ընտանեկան ընթրիքներ, գործած սվիտրներ։
Ռեժիսոր – Ջոել Շումախեր
Հայտնի խոսքեր – Դու կոտրեցիր իմ սիրտը։ Հետո կրկին դու կոտրեցիր բոլորի սրտերը։

6․ ԹՌՉԵԼ ՏԱՆԻՑ ՀԵՌՈՒ

Տարին – 1996
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Ձմեռելու համար հարավ չվող բադեր, աշնանային վայրի բնության գեղեցկություն։
Ռեժիսոր – Քերոլ Բալլարդ
Հայտնի խոսքեր – Դա հրաշալի գաղափար է։ Թռչունները հետևում են ինձ, ես հետևում եմ քեզ, և մենք բոլորս գնում ենք դեպի հարավ։

7․ ՀԵՌՈՒ ԴՐԱԽՏԻՑ

Տարին – 2002
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Աշունը Քոնեքթիքութում, կարմիրի երանգներ և ձմռանը նախապատրաստվող արվարձաններ։
Ռեժիսոր – Թոդ Հայնս
Հայտնի խոսքեր – Անվանիր ինձ հնաոճ, բայց ես սիրում եմ բոլոր տղամարդկանց ում կողքին ես տղամարդ պիտի լինեմ։

8․ ԼԱՎ ՈՒԻԼ ՀԱՆԹԻՆԳ

Տարին – 1997
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Նոր Ինգլանդում նորից սկսվում են դասերը, խիտ տերևներ Հարվարդի կամպուսում, խնձորներ։
Ռեժիսոր – Գուս Վան Սանդ
Հայտնի խոսքեր – Իրական կորուստը հնարավոր է միայն երբ դու սիրում ես մի բան ավելի, քան ինքդ քեզ

9․ ՌՈՒԴԻ

Տարին – 1993
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Ֆուտբոլ, հետ դեպի դպրոց և Նոտր Դամի կամպուս։
Ռեժիսոր – Դեյվիդ Անսփող
Հայտնի խոսքեր – Դե, դու գիտես ինչ է իմ հայրը միշտ ասել․ երազնանքեր ունենալը կյանքի ավելի տանելի է դարձնում։

10․ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ, ԳՆԱՑՔՆԵՐ ԵՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

Տարին – 1987
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Երախտագիտության տոն, վերարկուներ և արձակուրդային ճանապարհորդություն։
Ռեժիսոր – Ջոն Հյուջս
Հայտնի խոսքեր – Եթե նրանք քեզ ասեն, որ կուղխներին կարելի է ընտելացնել, դու նրանց կհավատա՞ս։

11․ ԽՈՐԹ ՄԱՅՐ

Տարին – 1998
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին -Փոփոխական եղանակ, ընտանեկան դրամա, տաք սվիտրներ։
Ռեժիսոր – Քրիս Կոլումբուս
Հայտնի խոսքեր – Զուտ այն պատճառով, որ դու չես տեսնում որևէ բան, չի նշանակում, որ այն գոյություն չունի։

12․ ՍԻՐԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Տարին – 1970
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին -Քոլեջ, աշնանային կիսամյակ Հարվարդում, վանդակավոր վերնաշապիկներ։
Ռեժիսոր – Արթուր Հիլլեր
Հայտնի խոսքեր – Սերը նշանակում է, որ դու երբեք ստիպված չես ներողություն ասել։

13․ ԱՇՈՒՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Տարին – 2000
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին -Վերնագիրը, Նյու Յորքյան տեսարանները և աշնանային տերևաթափ Կենտրոնական զբոսայգում։
Ռեժիսոր – Խոան Չեն
Հայտնի խոսքեր – <<Տղա, դու մեղավոր տեսք ունես >>, – Շառլոտ։

14․ ԴՈՒՔ ՆԱՄԱԿ ՈՒՆԵՔ

Տարին – 1998
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Տե՛ս հայտնի խոսքերը ներքևում
Ռեժիսոր – Նոռա Էփրոն
Հայտնի խոսքեր – Չես սիրու՞մ դու Նյու Յորքը աշնանը։ Դա ցանկություն է առաջացնում սպրոցական պարագաներ գնելու։ Ես քեզ թարմ սրված մատիտների փունջ կուղարկեի, եթե իմանայի անունդ և հասցեդ։

15․ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԵՐԿԻՆՔ

Տարին – 1999
Ինչու՞ է այն հիշեցնում մեզ աշնան մասին – Հոկտեմբեր, մայրամուտներ, վանդակավոր վերնաշապիկներ և ընկերներ։
Ռեժիսոր – Ջոյի Ջոնսթոն
Հայտնի խոսքեր – <<Ես կասեմ քեզ, թե ինչն է անհավատալի․․․․ Ֆուտբոլի թիմի ավագը, ով նախանձում է քեզ>>,- Ռոյ Լիի։

Related posts

Լուսանկարները մշակելու լավագույն app-երը

Narine Abgaryan

7 ամենաանսովոր հյուրանոցներն աշխարհում

Narine Abgaryan

10 պլաններ և գաղափարներ Իլոն Մասկից՝ ներկայի և ապագայի համար

Narine Abgaryan