Լայֆսթայլ

Առողջ քուն և կենսուրախ առավոտ. 10-3-2-1-0 բանաձև

Բոլորս էլ գիտենք, որ օրվա արդյունավետությունը մեծ հաշվով կախված է առավոտյան տրամադրությունից: Եթե դուք լավ քնել եք, առավոտյան էլ ունեք հրաշալի ինքազգացողություն և դրական էներգիա, ապա ձեր ամբողջ օրը կանցնի թեթև և ցանկացած խնդիր կլուծվի: Եթե դուք ուշ եք քնել և արթնացել եք գլխացավով, ապա կցանկանաք բոլորից թաքնվել ու չտեսնել այս սարսափելի աշխարհը:

Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են ապահովել ձեր գիշերային առողջ քունն ու հաճելի լուսաբացը, սակայն դրանցից շատերը անորոշ են ու դժվար հիշվող: Մենք ձեզ առաջարկում ենք թվաբանության պես հեշտ և բանակի կանոնակարգի նման հստակ բանաձև, որը ձեզ կտա որակյալ քուն ու բարձր տրամադրությամբ առավոտ:

Բանաձևը կոչվում է «10-3-2-1-0»: Այն բացահայտել է ֆիտնեսի մարզիչ Քրեյգ Բալլանթայնը:

Քնելուց առաջ 10 ժամ՝ ոչ մի կոֆեին
Քնելուց առաջ 3 ժամ՝ ոչ մի սնունդ և ալկոհոլ
Քնելուց առաջ 2 ժամ՝ ոչ մի աշխատանք
Քնելուց առաջ 1 ժամ՝ ոչ մի ճառագայթող էկրան
Առավոտյան զարթուցիչի «դադարել» կոճակը սեղմելու քանակը՝ 0

Այս առաջարկները շատ պարզ ու խելամիտ են: Մեթոդի հեղինակը հաստատում է, որ շատ մարդիկ իր խորհուրդների միջոցով վերադարձրել գիշերային հանգիստ քունն ու օրն անցկացնում են ավելի արդյունավետ:

Related posts

7 ամենաանսովոր հյուրանոցներն աշխարհում

Narine Abgaryan

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼ: 2019-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ

Narine Abgaryan

Աշխարհի TOP 6 ամենաթանկ ավտոմեքենաները

Narine Abgaryan