Լայֆսթայլ

Աշխարհի TOP 6 ամենաթանկ ավտոմեքենաները

Հարմարավետություն, բարձր դաս, գերծանրքաշային շարժիչ կամ անսովոր դիզայն. ահա այն հատկանիշները, որոնք շատ մեքենաներ դարձնում են հասանելի ոչ բոլորի համար: Սակայն մինչ կերազեք ձեռք բերել կամ վարել այս մեքենաներից որևէ մեկը, համոզված եղեք, որ ունեք համապատասխան վարորդական վարպետություն, փորձ, սովոր եք արագության և չեք վախենում սուր զգացողություններից:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի մոդելներ, որոնք անտարբեր չեն թողնի թանկարժեք մեքենաների սիրահարներին, կամ ուղղակի մարդկանց, ովքեր գնահատում են հզորությունը, գեղեցկությունը և օրիգինալությունը:


1.BUGATTI`S  LA VOITURE NOIRE. 19 միլիոն ԱՄՆ դոլար:

Ֆրանսիական շքեղ սպորտային ավտոմեքենաների բրենդի ընտանիքից գալիս է BUGATTI LA NOIRE-ն: Այս գլուխգործոցը առաջին անգամ ներկայացվեց Ժնևի ավտոսրահում, որտեղ վաճառվեց ռեկորդային 19 միլիոն դոլարով՝ դառնալով մինչ այժմ արտադրված ամենաթանկ ավտոմեքենան: Այս «սև սատանան» արագության, տեխնոլոգիայի, շքեղության և էսթետիկայի համադրություն է՝ ըստ Բուգատիի նախագահ Ստեֆան Վինկելմանի: Մեքենան ներկառուցված է 8 լիտրանոց, 16 մխոցով և 1500 արգելակային ձիաուժ շարժիչով:

2. ROLLS ROYCE SWEPTAIL. 13 միլիոն ԱՄՆ դոլար

ROLCE ROYCE-ի այս երկտեղանի հրեշը ամբողջությամբ հավաքվում է ձեռքի աշխատանքով: Այն արտադրվել է զբոսանավերի և ինքնաթիռների կոլեկցիոներներից մեկի խնդրանքով, ում ինքնությունը մինչ օրս անհայտ է: Աշխարհում երկրորդ ամենաթանկ մեքենայի արագությունը 150մղոն/ժամ է:

3. MERCEDES BENZ MAYBACH EXELERO. 8 միլիոն դոլար

Չնայած իր խիստ արտաքին տեսքին՝ այն իրական գիշատիչ է բարձրակարգ մեքենաների շարքում՝ V12 կրկնակի տուրբո շարժիչով: Մեքենայի արտադրությունը հանձնարարվել է գերմանական Ֆուլդա ձեռնարկության կողմից՝ իրենց նոր Carat Exelero անվադողերի տեսականին փորձարկելու համար: Exelero-ն ներկայացվել է Jey-Z-ի տեսահոլովակներից մեկում, որը, ըստ Top Gear-ի, այնուհետև գնվել է ռեփեր Birdman-ի կողմից: Ավտոմեքենան զարգացնում է ժամում 213 մղոն արագություն:

4. KOENIGSEGG CCXR TREVITA. 4.8 միլիոն ԱՄՆ դոլար

Այս եզակի մոդելի ավտոմեքենայից աշխարհում արտադրվել են միայն երկուսը: Արտադրողները մոդելի յուրահատկությունը բացատրում են Trevita-ի համար օգտագործվող սպիտակ ածխածնային մանրաթելով, որը արտադրական պրոցեսը դարձնում է դժվար և ժամանակատար: Մեքենան ունի Inconel արտանետման համակարգ, որն աշխարհում ամենահայտնիներից է, կերամիկական արգելակներ՝ ABS-ով, ինֆո-կայացման, անվադողերի մոնիտորինգի և հիդրավլիկ վերամբարձ համակարգերով: Մեքենան ունի 4.8 լիտր, 8 մխոցային V-աձև շարժիչ:

5. LAMBORGHINI VENENO ROASTER. 4.5 միլիոն ԱՄՆ դոլար

Երազում ե՞ք թռչող մեքենայի մասին. դե ինչ, ծանոթացեք LAMBORGHINI VENENO-ի հետ: Մեքենան պատրաստված է ածխածնային մանրեթելերից. այն ունի բարդ, յուրօրինակ դիզայն, որը հնարավորություն է տալիս մեքենային պահպանել իր դիրքերը լավագույն արագընթացների շարքում: Lamborghini veneno-ն կարող է հպարտանալ իր յոթաստիճան փոխանցաման տուփով, ունի 740 ձիաուժ:: Այն 2.9 վայրկյանում զարգացնում է մինչև 60 մղոն/վրկ արագություն:

6. MCLAREN P1 LM. 3.6 միլին ԱՄՆ դոլար

Մեր ցանկի վերջին ավտոմեքենան կարող է պարծենալ իր 1000 ձիաուժ շարժիչով և հոյակապ աերոդինամիկայով: Ունի ոսկեջուր, 3.8  լիտր ընդհանուր ծավալով և  V-աձև 8 մխոցանի շարժիչ:

Մեքենայի մաքսիմալ արագությունը 350 կմ/ժամ է. այն ընդհամենը 2.4 վայրկյանում հավաքում է 100 կմ/ժ արագություն: Այս «կործանիչը» կշռում է 1390 կիլոգրամ:

Related posts

10 պլաններ և գաղափարներ Իլոն Մասկից՝ ներկայի և ապագայի համար

Narine Abgaryan

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼ: 2019-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ

Narine Abgaryan

15 դասական ֆիլմ՝ աշնանային կինոդիտման համար

Narine Abgaryan