Լայֆսթայլ Մարքեթինգ & ՏՏ

ՆՈՐ APP-ԵՐ՝ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍԸ ԹԱՐՄԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Յուրաքանչյուր օր հազարավոր նոր հավելվածներ են ավելացվում AppStore-ում և Google Play Store-ում: Քանի որ 2019-ի ավարտին մնացել է մի քանի ամիս, իսկական ժամանակն է ձեր սմարթֆոնը կամ գադջեթները թարմացնել նորարարական և լավագույն հավելվածներով:

IOS-ի և Android-ի օգտատերերի համար, ովքեր արդեն լավ ծանոթ են Google maps, Evernote, Dropbox և նմանատիպ այլ հայտնի app-երի, այս ցանկը առաջարկում է նոր հավելվածների թարմ ընտրանի, որոնք հեշտորեն կիրառելի կլինեն ցանկացած սարքի համար:

1.SHABAAM

Գաղտնիք չէ, որ մարդիկ սիրում են կիսվել gif-երով՝ նպաստելով տարաբնույթ gif maker app-երի զարգացմանը: Shabaam-ը նորույթ է, որը gif-երի թրենդը հասցնում է նոր մակարդակի՝ օգտատերերին հնարավորություն տալով սիրելի gif-երին կցել նաև ցանկալի երաժշտություն: Ընդամենը անհրաժեշտ է ընտրել gif-ը օնլայն ընդարձակ տիրույթից, ձայնագրել սեփական ձայնը (կամ որևէ այլ աուդիո՝ ըստ ցանկության): Ստացված արդյունքը կարճ վիդեոհոլովակ է, քանի որ այն չի կարող մնալ gif ֆորմատում՝ ավելացված աուդիոյի պատճառով: Բայց դուք կարող եք պահպանել այն կամ տարածել այլ օնլայն հարթակներում:

2. BITE

Կան անթիվ ու անհամար հավելվածներ, որոնք նախատեսված են սնունդի և ռեստորանների գնահատման և դրանց վերաբերյալ կարծիքի տարածման համար, սակայն Bite-ը Ձեզ կարող է ազատել անպետք ինֆորմացիայի մեջ ճիշտ կողմնորոշվելու գլխացավանքից՝ կենտրոնանալով բարձրորակ լուսանկարների և այն ինֆորմացիայի վրա, որն իրականում կարող է օգտակար լինել օգտատերերին:
Bite-ի օգտատերերը ոգեշնչված են կիսվել իրենց տպավորություններով վայելած կերակրատեսակների մասին՝ հիմնվելով մատչելի գնահատման համակարգի վրա, որն ընդգրկում է համը, որակը և արժեքը: Եվ, որ ամենակարևորն է, app-ը գրված է բավական պարզ լեզվով և դիզայնով, և ավելորդ դժվարություններ չի ստեղծում օգտատերերի համար, որպեսզի վերջիններս կարողանան ավելի հեշտորեն բացահայտել նոր կերակրատեսակներ և ռեստորաններ, կամ կիսվեն սեփական փորձով:

3. YARN

Yarn-ը այն օգտատերերի համար է, ովքեր ուզում են ավելի լավ բան խաղալ, քան լավագույն վիդեոխաղն է, և ավելի լավ բան կարդալ, քան ուղղակի լավ գիրքն է: App-ում ներկայացված է տեքստ-մեսիջ ֆորմատով պատմությունների մեծ գրադարան, ասես ինչ-որ մեկի հեռախոսը թաքուն վերցրել և կարդում եք նրանց նամակագրությունները:
Էպիզոդները/խոսակցությունները թարմացվում են ամեն օր, և օգտատերերը կարող են վայելել բազմաժանր պատմություններ՝ ներառյալ ֆենթզի, սարսափ, ռոմանտիկա, կատակերգություն, գիտաֆանտաստիկա և այլն: Ցավոք, հավելվածի անվճար տարբերակը խիստ սահմանափակ է, բայց դուք կարող եք որոշակի վճարի դիմաց ստանալ բոլոր գործառույթներից օգտվելու հնարավորություն:

4. CALM

Երբևէ Ձեր մտքով անցե՞լ է զբաղվել մեդիտացիայով: Calm-ը անվճար ծրագիր է մեդիտացիայով նոր զբաղվողների համար, որն առաջարկում է կարճ, ուղղորդված մեդիտացիոն սեսսիաներ՝ 3-ից մինչև 25 րոպե տևողությամբ: Դրանք բնութագրվում են տարատեսակ թեմատիկայով՝ ներառյալ անհանգստության նվազեցում, սթրես մենեջմենթ, վատ սովորությունների վերացում, բավարարվածության զգացման բարձրացում և այլն:
Ի դեպ, պարտադիր չէ մեդիտացիայով զբաղվել հավելվածը ունենալու համար. այն նաև հրաշալի միջոց է այն մարդկանց համար, ովքեր ունեն քնի հետ կապված խնդիրներ: 30-ից ավել բնության ձայները և թայմերը հնարավորություն են տալիս քնել՝ դրանք ունկնդրելով:

5. CANVA

Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք նոր ֆեյսբուքյան ետնանկար կամ ստեղծել սեփական գրքի կազմը, անվճար և ինտուիտիվ canva-ն գրաֆիկ դիզայնի հավելված է, որը կօգնի ձեզ մի քանի րոպեում ստանալ ցանկալի արդյունքը: Ներբեռնեք ձեր սեփական նկարները, կամ ընտրեք ֆոնդային լուսանկարներ և իլուստրացիաներ՝ նախքան հավելվածում դրանց հետ աշխատելը:
Canva-ն առաջարկում է տարբեր շաբլոնների, նկարների, ֆոնտերի, պատկերների, չարտերի, գծերի, իլուստրացիաների, ֆոների լայն տեսականի, որոնք ձեր դիզայնում կարող եք կիրառել ձեր ուզած ձևով:

6. FOREST BY SEEKRTECH

Եթե ցանկանում եք լինելի ավելի պրոդուկտիվ, բայց չեք կարողանում ժամանակ չվատնել ձեր iphone-ը թերթելով, Forest-ը ձեզ կմոտիվացնի, որտեղ կարող եք տնկել ձեր սեփական վիրտուալ անտառը՝ սկսելով սերմեր ցանելուց: Դուք ստիպված կլինեք մնալ հավելվածում, որպեսզի հետևեք ծառի աճին այն ժամանակահատվածում, որը հատկացնում եք աշխատանքի կամ սովորելու համար, և կխուսափեք լքել app-ը՝ վախենալով ծառի չորանալուց:
Որքան շատ եք դուք օգտագործում հավելվածը պրոդուկտիվ լինելու համար (ինչպես նաև օնլայն ծառեր աճեցնելու), այնքան շատ մետաղադրամներ եք վաստակում, որոնք կարող եք ծախսել որպես նվիրատվություն՝ իրական կյանքում իրական ծառեր տնկելու համար: Չմոռանանք նշել, որ Forest-ը համագործակցում է բնապահպանական ծրագրերի հետ:

7. NOISLI

Անկախ այն բանից՝ դուք ցանկանում եք կենտրոնանալ ձեր աշխատանքի վրա կամ ուղղակի վայելել հանգիստը երկար ու ծանր օրվանից հետո, հանգստացնող ձայնային էֆֆեկտները կարող են օգնել ձեզ վերականգնել ձեր մտավոր հանգստությունը, իսկ Noisli-ի հնարավորությունները թույլ են տալիս միախառնել տարատեսակ ներդաշնակ հնչյունները՝ ձեր սեփական երաժշտությունը ստեղծելու համար:
Դուք կարող ենք ընտրել ձայներ, ինչպիսին են անձրևի, ամպրոպի, քամու, ալիքների, թռչունների ձայները, համադրել դրանք և պահպանել՝ հետագայում լսելու համար:

8. FILES GO

Google’s Files Go app-ը ֆայլերի դասակարգման մենեջեր է, որն օգնում է Անդրոիդի օգտատերերին իրենց ֆայլերը գտնել ավելի արագ, ազատել տեղ հեռախոսում և ֆայլերով կիսվել այլ օգտատերերի հետ անգամ օֆֆլայն: Դուք այն կարող եք օգտագործել հին լուսանկարները արագ ջնջելու, ֆայլերը կրկնապատկելու, վաղուց չօգտագործվող հավելվածներից ազատվելու կամ հեռախոսը ավելի կարգավորված դարձնելու համար:
Այս հավելվածի լավագույն հատկանիշներից է նաև այն, որ ֆայլերը կարող են ազատորեն կիսվել Անդրոիդի օգտատերերի միջև՝ Apple-ի AirDrop մեխանիզմով:

9. REMINDEE

Remindee-ն փոքրիկ պարզ հավելված է, որը թույլ է տալիս ստեղծել reminder-ներ՝ ձեր հեռախոսի որ հատվածում ցանկանաք՝ անկախ նրանից, թե որ հավելվածն եք օգտագործում այդ պահին:
Ուղղակի սեղմեք share կոճակը, այնուհետև ընտրեք remind me հրահանգը՝ reminder ստեղծելու համար:

10. FABULOUS

Fabulous-ը զվարճալի և ինտերակտիվ հավելված է, որը կօգնի բարելավել ձեր էներգիայի մակարդակը, ֆիթնեսը, քունը և պրոդուկտիվությունը: Հիմնված լինելով գիտականորեն հաստատված տեխնիկաների վրա՝ դուք մեդիտացիայի, աշխատանքի, ստեղծագործականության առաջադրանքներ կստանաք, որոնք կատարելուց հետո, ընդամենը 19 օրում հնարավոր կլինի փոխել և ավելի արդյունավետ դարձնել ձեր սովորությունները:
Դուք կարող եք սկսել փոքր քայլերից, հետագայում ավելի բարդացնելով առաջադրանքները:

Related posts

10 պլաններ և գաղափարներ Իլոն Մասկից՝ ներկայի և ապագայի համար

Narine Abgaryan

15 դասական ֆիլմ՝ աշնանային կինոդիտման համար

Narine Abgaryan

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼ: 2019-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ

Narine Abgaryan