Երաժշտություն Լուրեր

System Of A Down ռոք խումբը հոնորար չի վերցնի 2020-ի հունիսին Երևանում կայանալիք համերգի համար

2015-ին SOAD-ը անվճար համերգով հանդես եկավ Երևանի Հանրապետության հրապարակում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Իր հայտարարությամբ SOAD-ը նաև հերքել է որոշ հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումը, թե խումբը շահույթ է ստացել 2015-ին Երևանում ունեցած անվճար համերգից: Խումբն իր «նողկանքն» է հայտնել արվեստը քաղաքականացնելու փորձերի հանդեպ:

«2015-ին մեզ հրավիրել էր ՀՀ կառավարությունը, բոլոր ծախսերը, այդ թվում բեմի կառուցումը, թիմի ծախսերը, թռիչքն ու կացությունը ապահովել էին հովանավորները: Ոչ SOAD-ը, ոչ որևէ մեկը մեր թիմից նույնիսկ մեկ լումա չի վաստակել 2015-ի համերգից: Մենք ցավում ենք, որ ստիպված ենք հանդես գալ այսպիսի հայտարարությամբ, նողկալի է, որ մեր խումբը օգտագործվում է քաղաքական հայտարարությունների համար» ,-ասվում է հայտարարության մեջ:

Related posts

Բորիս Բրեշան նոյեմբերի 2-ին նվագելու է Վրաստանում

LikeNews

Այս Շաբաթվա Music Event-ները | Ու՞ր Գնալ Այս Weekend-ին

Zara Hovhannisyan

Թե աչերս քեզ որոնեն – Another Story Band [ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ- ՊՐԵՄԻԵՐԱ]

LikeNews