Քաղաքականություն

«Պարոն Սարգսյանի բանտարկությունը չպետք է տեղի ունենա իր իսկ կողմից արված լավության կարգով». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Թերևս պարոն Սարգսյանը փոքր-ինչ շփոթված է եղել, հակառակ դեպքում՝ դժվար թե նպատակահարմար կգտներ այդկերպ արտահայտվել իր հնարավոր բանտարկության մասին: Չգիտեմ՝ արդյոք մարդիկ իրենց երջանիկ կզգա՞ն պարոն Սարգսյանի բանտարկության լուրն առնելուն պես, բայց կարծում եմ, որ շատ շատերը այդ առիթով իրենց խորապես բավարարված կզգան: Ամբողջ խնդիրն այն է, որ պարոն Սարգսյանի բանտարկությունը չպետք է տեղի ունենա իր իսկ կողմից արված լավության կարգով՝ մարդկանց երջանկացնելու համար: Մարդիկ ևս արդար չեն լինի, եթե պետք է երջանկանան նրա բանտարկությամբ՝ դրա համար չունենալով հաստատուն իրավական հիմք»:

Թերևս պարոն Սարգսյանը փոքր-ինչ շփոթված է եղել, հակառակ դեպքում դժվար թե նպատակահարմար կգտներ այդ կերպ արտահայտվել իր…

Gepostet von Arman Melikyan am Freitag, 1. November 2019

Related posts

«Այդ տեսլականը ցույց է տալիս, որ Ալիևը ցանկանում է Արցախը՝ առանց իր բնիկ ժողովրդի». ԱԳՆ մամուլի խոսնակ

Zara Hovhannisyan

Հունաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Zara Hovhannisyan

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահի հետ

Zara Hovhannisyan