Քաղաքականություն

Հունաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Նախագահի նստավայրում տեղի կունենա Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Արմեն Սարգսյանի եւ Պրոկոպիոս Պավլոպուլոսի առանձնազրույցը, այնուհետեւ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: 

Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Նախատեսվում են Հունաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պրոկոպիոս Պավլոպուլոսին կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, ինչպես նաեւ կհանդիպի հունական համայնքի ներկայացուցիչների հետ: 

Related posts

Արմեն Սարգսյանն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին

Zara Hovhannisyan

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու համար դատավորն ունի մոտ 40 ժամ խորհրդակցական սենյակում

Zara Hovhannisyan

Զորամասերի կերակրման նոր համակարգը (տեսանյութ)

Zara Hovhannisyan