Քաղաքականություն

Ստամբուլյան կոնվենցիան պետք է ընդունվի. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ հակաքարոզչությանը պետք է ոչ թե պատասխանեն, այլ քաղաքացիներին իրազեկեն, թե ինչի մասին է իրենց քաղաքականությունը, ինչ է ընտանեկան բռնությունը, և այդ մասին խոսեն հանրության հետ:

«Մենք ավելի շատ կարիք ունենք մեր հանրության հետ խոսելու մեր ծրագրերի մասին, և անկախ այն հանգամանքից, թե ով է դրանից գոհ կամ դժգոհ լինելու, պետք է իրականացնենք իրազեկման աշխատանքներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Զ. Բաթոյանը:

Նա հերքեց այն լուրերը, որ նախարարությունը մեծ գումարներ է ստացել Ստամբուլյան կոնվենցիան քարոզելու համար:

«Եթե կոնվենցիան ստորագրվում է, ապա պետք է նաև վավերացվի, սա միջազգային պարտավորություն է: Հայաստանի կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ պատրաստակամություն, ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, որը պետք է վավերացնի»,- հավելեց նախարարը:
Ըստ նրա՝ պետք է կանխել կանանց նկատմամբ բռնությունները և աջակցել այն մարդկանց, որոնք ընտանիքում ենթարկվել են բռնության:

Related posts

Արմեն Սարգսյանն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին

Zara Hovhannisyan

«Պարոն Սարգսյանի բանտարկությունը չպետք է տեղի ունենա իր իսկ կողմից արված լավության կարգով». Արման Մելիքյան

Zara Hovhannisyan

Քոչարյանը ոչ թե գործոն է, այլ գործիք, որին արտաքին շահագրգիռ ուժերը պարբերաբար օգտագործում են Հայաստանի հետ հարաբերություններում:

Zara Hovhannisyan