Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ryanair-ի մասին (տեսանյութ)

Կրկին Ryanair-ի մասին:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 17. Oktober 2019

Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան:
Եւ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ:
Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման:
Հիշեցնեմ, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաեւ լրացուցիչ ֆինանսական խթաններ:
Հարկ եմ համարում հատուկ ընդծել, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը:

Related posts

Որոշ փողոցներ փակ են լինելու հոկտեմբերի 17- հոկտեմբերի 20

Zara Hovhannisyan

Աննա Հակոբյանի ակտիվ գործունեությունը քաղաքական ընդդիմությունն օգտագործում է ընդդեմ իր ամուսնու

Zara Hovhannisyan

«Ահա սա է Հեղափոխությունը, ահա թե ինչ է փոխվել Հայաստանում:» Նիկոլ Փաշինյան

Zara Hovhannisyan