Քաղաքականություն

Երևանի Ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է աշխատանքից

Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։

«Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի՝ անձնակազմի գծով տեղակալ: Մեկ այլ հրամանով Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը: Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը», – ասաց Էդգար Ջանոյանն՝ ավելացնելով.

«ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը, Արմեն Սարգսյանն էլ նշանակվել է Երևանի հաշվառման բաժնի ՄՌՈւ-ի պետ»։
 

Related posts

Փակ տարածքում ծխելը կարգելվի(տեսանյութ)

Zara Hovhannisyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ:

Zara Hovhannisyan

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու համար դատավորն ունի մոտ 40 ժամ խորհրդակցական սենյակում

Zara Hovhannisyan