Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյան. «Թուրքիայի կողմից ՀՀ-ի ապաշրջափակումը պատերազմի էլեմենտ է»

Մեր՝ կովկասյան տարածաշրջանում, հիմնական սպառնալիքը կոնֆլիկտայնության բարձր մակարդակն է: Այս մասին «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Սա վերաբերում է և՛ Իրանին ու այն իրավիճակին, որը ստեղծվում է այս երկրի շուրջ, և՛ Թուրքիային ու այս տարածաշրջանում նրա գործողություններին, և՛, բնականաբար, նաև Ադրբեջանին: ՀՀ-ի տեսանկյունից, որը ռազմական դոկտրինում ամրագրված է, մեզ համար սպառնալիք է թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքը, որից բխող գործողություններից էր Թուրքիայի կողմից ՀՀ-ի ապաշրջափակումը, ինչը պատերազմի էլեմենտ է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Գյումրիում ռուսական ռազմաբազայի ռազմական պոտենցիալի ավելացմանը, Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ դա ուղղված է մեր տարածաշրջանին ուղղված սպառնալիքների դեմ:

Related posts

Արմեն Սարգսյանն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին

Zara Hovhannisyan

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահի հետ

Zara Hovhannisyan

Ամենակոռումպացվածի համբավ ունեցող ոստիկանը այլևս Հայաստանում չէ

Zara Hovhannisyan