Սպորտ

Մայքլ Ջորդանը $1 մլն է նվիրաբերել «Դորիան» փոթորիկից տուժածներին

Լեգենդար նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Դորիան» փոթորիկից տուժածներին:

Ջորդանը, ով NBA-ում հանդես եկող «Շառլոթ Հորնեթս» ակումբի նախագահն է, նշել է, որ ցնցված է տեղի ունեցած ողբերգությունից:

«Ես մտքերով յուրաքանչյուր տուժածի հետ եմ, եւ այն մարդկանց հետ, որոնք փոթորիկի պատճառով հարազատ են կորցրել: Բահամյան կղզիների բնակիչները ուժեղ են եւ սիրում են կյանքը: Հույս ունեմ, որ նվիրաբերությունը կօգնի նրանց հաղթահարել այն մարտահրավերները, որոնք առաջացել են փոթորիկի հետևանքով»,- ընդգծել է Ջորդանը:  

Հիշեցնենք, որ Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկը խլել է 40 մարդու կյանք, մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է:

Related posts

Բեքհեմը ցանկանում է, որ Մեսսին ամերիկյան թիմում խաղա

Narine Daneghyan

Շվեդիան արձան կկանգնեցնի Զլատան Իբրահիմովիչի պատվին

Narine Daneghyan

Եթե Ման. Յունայթեդը ունի իմ կարիքը, ես այստեղ եմ – Իբրաիմովիչ

LikeNews