Սպորտ

Մխիթարյան. «Ռոմա» տեղափոխվելը հետքայլ չեմ համարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմա»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը Հռոմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ վերջին ամիսներն իր համար բարդ էին, եւ որ ուրախ է «Արսենալ»-ից տեղափոխվել Իտալիա:  

«Այսօր ես առաջին անգամ հանդիպեցի իմ նոր թիմակիցներին, հանդերձարանում հիանալի մթնոլորտ էր: Ուրախ եմ այստեղ գտնվել»,- ասել է նա:

Խոսելով իր անակնկալ տրանսֆերի մասին, Մխիթարյանը նշել է. «Ես չեմ վախենում քննադատությունից: «Ռոմա» տեղափոխությունը կատարվել է ամենավերջին պահին: Գործակալիս հետ ֆինանսական հարցեր չեմ քննարկել: Տեղափոխվել եմ այստեղ, որպեսզի օգնեմ թիմին հասնել արդյունքների»:

Մխիթարյանը նաև ընդգծել է, որ չի կարծում, որ «Ռոմա» տեղափոխվելն իր համար հետքայլ է:

«Ես արդեն լքել եմ Անգլիան եւ չեմ ցանկանում խոսել Անգլիայի մասին: Կցանկանայի կենտրոնանալ «Ռոմա»-ի եւ Իտալիայի առաջնության վրա: Ֆուտբոլն այստեղ հիասքանչ է: Կապ չունի, թե որտեղ ես խաղում, պետք է հաճույք ստանաս ֆուտբոլից: «Արսենալ»-ում վերջին շրջանում ես այդքան էլ հաճույք չէի ստանում»,- անկեղծացել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով վարձակալական հիմունքներով միացավ «Ռոմա»-ին, որի կազմում հանդես կգա 77 համարի ներքո: Մեկ տարվա վարձակալության համար իտալացիներն անգլիական ակումբին վճարել են 3 մլն եվրո:

Related posts

Նադալն ու Ֆեդերերը կարող են թենիս խաղալ «Սանտյագո Բերնաբեու»-ում

Narine Daneghyan

Մայքլ Ջորդանը $1 մլն է նվիրաբերել «Դորիան» փոթորիկից տուժածներին

Narine Daneghyan

Եթե Ման. Յունայթեդը ունի իմ կարիքը, ես այստեղ եմ – Իբրաիմովիչ

LikeNews