Սպորտ

Շվեդիան արձան կկանգնեցնի Զլատան Իբրահիմովիչի պատվին

«Լոս Անջելես Գալաքսի»-ի հարձակվող, Շվեդիայի հավաքականի նախկին ավագ Զլատան Իբրահիմովիչի պատվին արձան կկանգնեցնեն Շվեդիայում:

Նախաձեռնության հեղինակը Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան է: Վերջինիս պատասխանատուների խոսքով, այս քայլը հարգանքի նշան է «Շվեդիայի մեծագույն ֆուտբոլիստի հանդեպ, ով բոլոր ժամանակների աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»:

37-ամյա հարձակվողին նվիրված բրոնզե արձանը կունենա 2.7 մետր բարձրություն եւ կկշռի շուրջ 500 կգ: Այն կտեղադրվի ֆուտբոլիստի ծննդավայր Մալմե քաղաքում:

Արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: Այն կտեղադրվի Մալմեի հին եւ նոր մարզադաշտերի միջեւ, որտեղ Իբրահիմովիչը սկսել է իր ֆուտբոլային կարիերան:

Հիշեցնենք, որ Շվեդիայի ազգային հավաքականի կազմում Իբրահիմովիչը խփել է 62 գնդակ: Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել «Մալմե», «Այաքս», «Ինտեր», «Միլան», «Բարսելոնա», «ՊՍԺ» , «Մանչեսթեր Յունայթեդ» եւ «Լոս Անջելես Գալաքսի» ակումբների կազմում:

Related posts

Մարիո Բալոտելին հայերենով դիմում է Մխիթարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Narine Daneghyan

Եթե Ման. Յունայթեդը ունի իմ կարիքը, ես այստեղ եմ – Իբրաիմովիչ

LikeNews

Նադալն ու Ֆեդերերը կարող են թենիս խաղալ «Սանտյագո Բերնաբեու»-ում

Narine Daneghyan